Ինչպես հայտնում է belnovosti.ru-ն' հղում անելով BBC-ին, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մեղադրվում է «Համաս» պաղեստինյան արմատական շարժման և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ համագործակցելու և ահաբեկչություններ իրականացնելու մեջ: Նույն մեղադրանքներն են առաջադրվել նաև Մուրսիի խորհրդականներին ու «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներին:
Ավելի վաղ Մուրսիին մեղադրել էին ցուցարարների հանդեպ սպանություններ և բռնություններ հրահանգելու մեջ:
Եգիպտոսի նախկին նախագահի նկատմամբ ներկայացված մեղադրանքները նախատեսում են մահապատիժ: Մուրսիի կողմնակիցները պնդում են, որ մեղադրող կողմն առաջնորդվում է քաղաքական դրդապատճառներով: