«Ալ Քաիդա»-ի ղեկավար Այման ալ Զավահիրին շաբաթ գիշերը տարածած իր ուղերձում մեղադրել է ԱՄՆ-ին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին տապալելու մեջ:
«Խաչակիրներն ու աշխարհիկներն ամերիկյան բանակի հետ միասին պայմանավորվել են Պարսից ծոցի երկրների փողերով տապալել Մուրսիի կառավարությունը», մեջբերում է նրա խոսքերը Sky News-ը:
Շաբաթ գիշերը Կահիրեում դեռևս շարունակվում էին տապալված նախագահ Մուրսիի կողմնակիցների բողոքի ակցիաները: