Եգիպտոսի զինվորական հրամանատարությունը հաստատել է իշխանությունից հեռացված նախագահ Մուհամմեդ Մուրսիին կալանավորելու փաստը. հուլիսի 4-ին գրում է Agence France-Presse-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել է Եգիպտոսի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, նա գտնվում է նախնական կալանքի տակ հետագա գործողությունների մշակման համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մուրսին կալանքի տակ է վերցվել իր մի քանի համախոհների հետ միասին, որոնց նա կոչ էր արել պաշտպանել նախագահի պաշտոնում մնալու իր լեգիտիմությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Մուսուլման եղբայրներ» կուսակցության 300 անդամի ձերբակալության մասին: