Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը հերթական ադրբեջանցի զինվորի մահվան մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, դեպքը գրանցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զ որամասում:

 

Համաձայն ՊՆ-ն տեղեկատվության' Սեյրան Էյնուլլաօղլու Հանիֆաևը մահկանացուն կնքել է սուր սրտային անբավարարության պատճառով: Դեպքի առնչությամբ ռազմական դատախազությունը հարուցել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

 

Ադրբեջանը առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք: