Հայկական կողմի հետ փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական բանակը կրկին կորուստ է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական բանակի զինվոր Ֆ աթալիև Էլդար Սահավեթօղլուն զոհվել է:

 

Հակառակորդը, հուլիսի 24 -ի երեկոյան ժամը 19-ից սկսած, կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր: ՀՀ պաշտպնության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ տեղեկացնում է, որ կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգայի ն զենքերից, այնպես էլ 60 և 82 միլիմետրոնոց ականանետերից: Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցում է 160-ը: Հայկական զինուժի ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել ըստ անհրաժեշտության և հակառակորդին պատճառել կորուստներ ու վնասներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այժմ սահմանին հարաբերական անդորր է: Ի դեպ, ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ ստահոդ լուրեր է տարածում սահմանային իրավիճակի մասին: «Հորդորում ենք չտրվել նման սադրանքներին եւ հիմնվել միայն հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության վրա: Մենք ադրբեջանական քարոզչության մասին ավելի մեծ կարծիք ունեինք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: