ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը հաստատել է, որ հինգշաբթի օրը Սիրիայի ռազմական բազայի ուղղությամբ, որտեղ գտնվում էին ռուսական հրթիռներ, ավիահարվածը հասցրել են Իսրայելի ռազմա-օդային ուժերը. գրում է The Los Angeles Times-ը:

 

Պաշտոնական հաղորդագրությունը չի պարունակում լրացուցիչ մանրամասներ: Նշվում է, որ սիրիական նավահանգստային Լաթաքիա քաղաքի ռազմաբազայի վրա հարձակման նպատակը եղել են ռուսական արտադրության SA-125 հրթռիները:

 

Սիրիան դեռևս չի հաստատել այս տեղեկությունները:

 

Պարբերականը նաև նշում է, որ Իսրայելը ձգտում է չմիջամտել սիրիական հակամարատությանը, սակայն առնվազն 2 անգամ ավիահարված է հասցրել Սիրիայի ռազմաբազաներին: Լաթաքիայի ռազմաբազան ամբողջովին ոչնչացվել էր հինգշաբթի գիշերը: