Իսրայելի խորհրդարանը հաստատել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կառավարության կազմը, գրում է Газета.Ru-ն:
Նշվում է, որ կողմ է քվեարկել 61 խորհրդարանական, դեմ՝ 59-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեթանյահուն հասել է Նախարարների կաբինետի ձևավորման կոալիցիոն համաձայնագրի ստորագրմանը։ Կոալիցիայում ընդգրկվել են «Լիկուդ» կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետը, և «Հրեական տուն» աջ ծայրահեղական կուսակցությունը: