Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը: Ժամանակավոր կառավարությունն աշխատելու է մինչև արտահերթ ընտրությունները, որոնք նշանակված են 2015թ. նոյեմբերի 1-ին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Today’s Zaman պարբերականը, կառավարության կազմում առաջին անգամ երկու քուրդ է ընդգրկվել, ովքեր ներկայացնում են «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը: 11 պորտֆել բաժին է հասել «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Մեկ պորտֆել էլ ստացել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությանը: Ընդհանուր առմամբ կառավարության կազմում վարչապետի հետ միասին 26 նախարար է ընդգրկվել: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ին քը քրդական կուսակցության երեք ներկայացուցիչների առաջարկել է մաս կազմել կառավարությանը, որոնցից 2-ը ընդունել են առաջարկը: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ԵՄ հարցերով նախարարի պաշտոնն է ստացել Ալի Հայդար Կոնջան, զարգացման նախարի պաշտոնը՝ Մյուսլիմ Դողանը:

 

 

Փոխվարչապետների պաշտոնը ժամանակավոր կառավարությունում ստացել են Տուղրուլ Թյուրքեշը, Ջեվդեթ Յըլմազը, Յալչըն Ակդողանը, Նուման Քուրթուլմուշը:

 

 

Արտգործնախարարի պաշտոնը ստանձնել է Ֆերիդուն Շիրինօղլուն, ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ Սելակի Ալթընոկը, պաշտպանության նախարար է դարձել Վեջդի Գյոնյուլյը, էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը, էկոնոմիկայի նախարար Նիխաթ Զեյբեկչին: