Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին է ներկայացրել կառավարության նոր կազմը, որը համալրվել է 10 նախարարով: Այս մասին հայտնում է itar-tass-ը' հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:

 

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է Մուստաֆա Սենթոփը, Մշակույթի և տուրիզմի նախարարի պաշտոնում՝ Մահիր Ունալը, Ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ Էֆքան Ալան, Ազգային պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Ալպարսլան Քավաքլիօղլուն և ուրիշներ:

 

Ավելի վաղ պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ ոչ մի ազդեցություն չի ունենա կոռուպցիոն սկանդալի շուրջ ծավալված դատական հետաքննությանը և պատրաստ է ընդունել ցանկացած արդյունք:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական տվեցին Շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը, Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը և Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայան:

 

Դիտվել է 47 անգամ: