Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Մոսկվայում մեկնարկած «Լարան 2018» համաժողովի ժամանակ հանդիպել է ՌԴ-ում գործող հայկական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի հետ: Նիստի մասնակիցների բազմաթիվ հարցերի պատասխանելով, դեսպանը անդրադարձել է ներկայումս հայ-ռուսական փոխգործակցության տարբեր ոլորտներին և ներկայացրել Հայաստանի կառավարության տեսլականը' հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հարցում:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը խոսել է նաև սփյուռքի և դրա կազմակերպչական կառույցների հետ աշխատելու նոր մոտեցումների մասին:
Ելույթում Վարդան Տողանյանը ներկայացրել է դեսպանատան նոր նախաձեռնություններն՝ ուղղված Հայաստանի եւ Ռուսաստանի միջև մշակութային եւ հասարակական կապերի խորացմանը: