Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանության է արժանացրել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից ուրբաթ օրը ներկայացված ժամանակավոր կառավարության կազմը: Այս մասին ասված է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ, որը հրապարակված է նախագահի կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Երեքշաբթի, Թուրքիայի նախագահ Էրդողանը հրահանգել է Դավութօղլուին հնգօրյա ժամկետում ձևավորել ժամանակավոր կառավարությունը, որը կգործի մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը' նոյեմբերի 1-ին նախատեսված:

 

«Նախագահը հաստատել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը, որը ներկայացվել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից», - ասված է հայտարարության մեջ:

 

Նախորդ կառավարության 15 նախարարներ պահպանել են իրենց տեղերը նոր կառավարության կազմում, սակայն 11 նախարարական պորտֆել նոր նախարարների է տրվել:

 

Կառավարության կազմում կան ինչպես անկուսակցական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ:

 

Երկրի նոր, ժամանակավոր կառավարության կազմում տեղ են գտել «Արդարություն և զարգացում» կուսակցության 11, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության 2 և «Ազգայնական շարժում» կուսակցության 1 անդամ, ինչպես նաև 11 անկուսակցական նախարար:

 

Նոր կառավարության կազմում տեղ չի գտել երկրի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այդ պաշտոնում նրան փոխարինել է խորհրդականը' Ֆերիդուն Սինիրլիօղլուն: