Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե տեղեկությունը՝ Եգիպտոսը պատրաստվում է ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ ստորագրել, չի համապատասխանում իրականությանը, գրում է allturkey.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Լևենթ Գյումրյուչքչյուն նշել է, թե եգիպտական կողմը տեղեկացրել է իրենց, որ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի անունից հրապարակումներ անող թվիթերյան միկրոբլոգը կեղծ է, և հետևաբար տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Թուրք պաշտոնյան նաև հավելել է, որ Մանսուրը «Թվիթերում» գրանցված չէ։