Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 18-ին ստորագրել է կարգադրություն խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, կարգադրության մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրության 2-րդ կետի 2-րդ ենթակետը.
1. Հաստատել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: