Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտական փորձ ունեցող կալանավորներն ազատ կարձակվեն'ռազմական գործողություններին մասնակցելու համար:
«Ռազմական դրության պայմաններում ռազմական գործողությունների մասնակիցները, իրական մարտական փորձ ունեցող ուկրաինացիներն ազատ կարձակվեն կալանքից: Նրանք կկարողանան քավել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում: Որոշ մարդկանցից' հակաահաբեկչական գործողության (АТО) մասնակիցներից, նաև հանվում են բոլոր պատժամիջոցները: Գլխավորը հիմա պաշտպանությունն է»,- «Տելեգրամ»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Զելենսկին: