Ավելի քան 20 հազար քուրդ գաղթական Գերմանիայի փողոցներում բողոքի ակցիա է անցկացրել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: Այս մասին հայտնել է Al Arabiya-ն:
Երթերի ընթացքում քրդերը քաղաքի կենտրոնով անցել են իրենց դրոշներով: Ակցիան խաղաղ է անցկացվել:
Ցուցարարները մտադիր են ուշադրությունը հրավիրել Քոբանում' «Իսլամական պետության» կողմից իրականացվող քուրդ ժողովրդի հետապնդումների խնդրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրդական քաղաք Քոբանի և «Իսլամական պետության» գրոհայինների միջև պայքարի հետևանքով ավելի քան 550 մարդ է զոհվել: