Մոտ 2,5 հազար ձեռներեցներ հերթական բողոքի ցույցն են կազմակերպել Կիևում և պահանջում են հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Ինչպես հայտնում է «112 Ուկրաինան», գործարարները մտադիր են երթով շարժվել դեպի պետության ղեկավարի՝ Բանկովա փողոցում գտնվող գրասենյակ, որպեսզի Զելենսկին անձամբ դուրս գա նրանց մոտ: Բողոքողները պատրաստ են որոշ ժամանակ սպասել նախագահին, սակայն, եթե նա չներկայանա, նրանք խոստանում են գնալ Սպորտի պալատ, որտեղ գտնվում է «Կվարտալ -95» ստուդիան:

«Մայդանում նրանք կթողնեն իրենց մարդկանց՝ մոտ 300 հոգի, որպեսզի ոստիկանությունը չգրավի Անկախության հրապարակը», – ասում է հեռուստաալիքը: