Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության հարյուրավոր բնակչուհիներ առանց վերնազգեստի բողոքի ակցիա են իրականացրել' ընդդեմ բռնությունների: Այս մասին հայտնել է Associated Press-ը:

 

Բողոքի ակցիան տեղի է ունեցել Զեմիո քաղաքում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք մինչև գոտկատեղը մերկացել են, որպեսզի անեծք դնեն բռնության հանցավորների վրա:

 

2013թ.-ի դեկտեմբերին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում լայնամասշտաբ հակամարտություն էր սկսվել մուսուլմանական «Սելեկա» կազմակերպության ու քրիստոնեական «Անտի-բալաքի» միջև: Բախումների հետևանքով 2014թ.-ի ընթացքում զոհվել է ավելի քան 5000 մարդ, մոտ մեկ միլիոնը տեղահանվել է: