Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենա ներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել։

Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ ժամկետում պատասխան տալ:

 

Ըստ տարածված տեղեկությունների՝ խոսքն ավելի քան 100 ներկրողի մասին է:

«Հիմա ունենք խցանումներ մոտ 140 մեքենայի, ամսի 16-17-ին նավեր են եկել, որոնք նույնպես բեռնաթափվելու են ու էլի մինչև Հայաստան ներկրվեն մեքենաները: Մինչև հոկտեմբերի 1-ը եղել է մոտ 2000-2200 մեքենայի պատվեր: Սա մեկ ընկերության կողմից, մյուսների ինֆորմացիան չունեմ»,- վիճակագրական այսպիսի տվյալներ է ներկայացրել բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Հարցին՝ ինչո՞ւ են շահագրգռված հենց աջ ղեկով մեքենաներ ներկրել, ակցայի մասնակիցները պատասխանել են, որ աջ ղեկով մեքենաները և՛ մատչելի են, և՛ տարեթվով նոր:

 Տեսանյութը՝ Azatutyun.am