Արդեն մի քանի ժամ է՝ Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած ջավախցիների հարցին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:
Նրանք բողոքի ակիցա են անում հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում։ Այս մասին գրում է jnews.ge-ն։
Քաղաքացիները Հայաստանի իշխանություններից պահանջում են հանգիստ թողնել Ջավախքի երիտասարդներին:
Բանն այն է, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս Հայաստան մուտք գործելու պահից փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կամ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կամ 5 տարի ժամկետով ազատազրկվեն: