«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
Նրանց բողոքի պատճառը Առողջապահության նախարարության որոշումն է, որով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին։
Աշխատանքից հեռացած բուժաշխատողները պնդում են, որ կառավարության որոշումն ընդունվել է առանց մասնագետների կարծիքը հաշվի առնելու: Նրանք պահանջում են չեղարկել որոշումը կազմակերպել մասնագիտական քննարկումներ, հետո միայն ընդունել որևէ որոշում: