Այսօր' ապրիլի 25-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջել են չեղարկել գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները պարտադիր վճարելու ՀԾԿՀ-ի պահանջը:
«Մենք պահանջում են ՀՀ վարչապետից, ՀՀ կառավարությունից, որպեսզի սաստեն էս դիվերսիոն կառույցների ոտնձգությունները մեր քաղաքացիների նկատմամբ: Կառավարությունը մեզ արգելում է աշխատել, պարետատունը արգելում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարել էր, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած: