Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները մայրաքաղաք Սոֆիայում՝ Եվրահանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ցույց են իրականացրել՝ պահանջելով աջակցել Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչության եւ բռնության դադարեցմանը: Այս մասին տեսանյութ է հրապարակել Հայկական բարեգործական ընդհանուր միության բուլղարական գրասենյակը։

Նրանք իրենց մոտ ունեցել են Հայաստանի եւ Արցախի պետական դրոշները։