www.tert.am Բուենոս Այրեսի հայ երիտասարդների միությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիա է կազմակերպել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, 500 հոգանոց մի խումբ հավաքվել է Hilton հյուրանոցի մոտ, որտեղ պետք է ընտրվեր 2020թ.-ի Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաքը։
Հայ համայնքի ներկայացուցիչները պաստառներ են ունեցել, որոնց վրա եղել են Էրդողանի և Աթաթուրքի նկարներն ու «Երեկվա ցեղասպաններն այսօրվա ժխտողներն են. ցեղասպան թուրք պետություն» գրությունը։
Ցույցերին Հրանտ Դինքի լուսանկարից բացի եղել են Ստամբուլի Գեզի պուրակի ցույցերի ընթացքում զոհված Ալի Իսմայիլ Քորքմազի և Մեհմեթ Այվալիօթաշի լուսանկարները։
Անձրևի տակ շարունակված ցույցի ընթացքում ցուցարարները փորձել են ցույց տալ, որ Թուրքիան վտանգավոր է Օլիմպիական խաղերի անցկացման համար։
Ցույցից հետո պարզ է դարձել, որ Ստամբուլը չի դառնալու 2020թ.-ի Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր։ Մրցույթում հաղթել է Տոկիոն։