Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց բողոքի ցույց են իրականացրել՝ ուշադրություն հրավիրելով կալանավորված պատգամավորների հարցին: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրը նշել է, որ իրենց կուսակցության կալանավորված պատգամավորները ներկայացնում են Թուրքիայի 6 միլիոն ընտրողի կամքը:
«Երկու տարի է Թուրքիան ծանր կերպով ոտնահարում է բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրով: Դրա ամենահստակ ապացույցներից մեկն էլ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների և պատգամավորների խորհրդարանում չգտնվելու փաստն է»,- ասել է նա:
Բայդեմիրն ընդգծել է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի, ապա նաև ՄԻԵԴ-ի կողմից անհրաժեշտ վճռի բացակայության հետևանքով էլ կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվեցին պատգամավորական մանդատներից: «Դա նշանակում է, որ անիրավությունները շարունակվում են»,- ընդգծել է նա:
Խոսնակը, ընդգծելով, որ երկրի ներսում իրավական բոլոր ուղիները սպառվել են, ևս մեկ անգամ կոչ է արել ՄԻԵԴ-ին շտ