Կիևում ԱՄՆ դեսպանատան մոտ մերկ ուկրաինուհին դուրս է եկել բողոքի ակցիայի և կոչ արել ամերիկացի դիվանագետներին աջակցել հանրապետությանը Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Այս մասին գրում է «Страна.ua»-ն։
Ըստ հրապարակման՝ ակտիվիստը ներկայացնում էր ուկրաինական Femen շարժումը։ Նա իր կրծքին կարմիր ներկով նկարել է «Don't be а pussy!» կարգախոսը։ (անգլերենում այն օգտագործվում է «վախկոտ մի եղիր» իմաստով)։ Աղջիկը ձեռքին պլաստիկ ատրճանակ էր բռնել։
«Femen-ը ծաղրել է ԱՄՆ-ի վախկոտ քաղաքականությունը, որը հանգեցրել է դեսպանատների փակման և անձնակազմի տարհանման շղթայական ռեակցիայի: Երկիրը, որտեղից նրանք փախչում են, դատապարտված է միայնակ մնալու թշնամու դեմ»,-նշել է շարժումը։
Ակցիայի ընթացքում ուկրաինուհուն բերման ենթարկելու մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ դեսպանատունը նույնպես չի մեկնաբանել միջադեպը։