Ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչ-երաժիշտները, հանդիսավարները, խոհարարները, մատուցողներն ու մյուս ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ:
Նրանք ժամկետներ են պահանջում, թե երբ են թույլատրելու աշխատել նաև իրենց: Մեծ թվով ոստիկաններ հավաքված են կառավարության շենքի մոտ, ոստիկանության կողմից մի քանի անգամ հայտարարվեց, որ հավաքն անօրինական է արտակարգ դրության օրերին և, եթե քաղաքացիները չհեռանան, նրանց բերման կենթարկեն:
Քաղաքացիներն իրենց հերթին պահանջեցին, որ իրենց խնդրին անդրադառնան ոլորտի ներկայացուցիչները: Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարեց, որ երեք մարդ կարող է մուտք գործել կառավարություն և հանդիպել վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ: Փոխադարձ համաձայնությամբ ընտրված երեք քաղաքացիները հանդիպման գնացին, մյուսները հեռացան կառավարության շենքի առջևից` կուտակումներ առաջացնելուց խուսափելու համար: