![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/161684.png&w=300&h=200&mt=1505476518)
Մինսկում հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ ձրիակերության մասին հարկի:
Հրամանագիրը սահմանում է վճար՝ պետական ծախսերի ֆինանսավորմանը չմասնակցելու համար։ Ակցիայի ընթացքում ցուցարարները պահանջել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը:
Ակցիայի կազմակերպիչը եղել է երկրի նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչը, ով հաջորդ ակցիան նշանակել է մարտի 25-ին։