Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով չփակել գործարանը և չզրկել իրենց աշխատանքից:
«Խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, որ միանան մեզ. երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ պետք է հանդիպեին գործարանի սեփականատերը և փոխվարչապետը, սակայն հանդիպումը չեղյալ է համարվել և ասյօրվանից պետք է մեզ զգուշացումները տրվի, որ գործարանի աշխատանքը դադարեցված է»,- նշել է աշխատակիցներից մեկը։