FEMEN շարժման շուրջ մեկ տասնյակ ակտիվիստուհիներ սեպտեմբերի 24-ին Փարիզում բողոքի ակցիա են անցկացրել «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Le Figaro թերթի կայքին:

 

Ակցիայի՝ մինչեւ գոտկատեղը մերկացած մասնակիցները՝ պլաստմասայե ինքնաձիգներով, Ելիսեյան դաշտում բացականչում Էին. «Անհավատներ, ոտքի ելեք եւ պայքարեք ԻՊ-ի դեմ», ինչպես նաեւ այլ կարգախոսներ:

 

Ակցիան տեւել Է ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո ակտիվիստուհիները հեռացել են:

 

Ինչպես նշվում Է, այս միջոցառումը բավական մեծ հետաքրքրություն Է առաջացրել Ելիսեյան դաշտում զբոսնող զբոսաշրջիկների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: