Հայաստանում տեղակայված՝ ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանում, Հայրենիքի պաշտպանի օրվա շրջանակում զինծառայողները դպրոցականների և պատանի բանակայինների համար անցկացրել են տեղեկատվական-քարոզչական «Կա՛ այդպիսի մասնագիտություն՝ Հայրենիք պաշտպանել» ակցիան։
Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կայազորի սպաները երիտասարդների հետ անցկացրել են շարային, ինժեներական, բժշկական և կրակային պատրաստության ճանաչողական պարապմունքներ։
Գյումրու ռազմական կայազորում անցկացված միջոցառման մասնակիցները ծանոթացել են զորակոչով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների կյանքի և կենցաղի պայմաններին, սննդի կազմակերպմանը, սեկցիոն տիպի զինվորական հանրակացարանների հագեցվածությանը։
Դպրոցականները ցուցահանդեսին ծանոթացել են սպառազինությանը, ռազմական տեխնիկային, հանդերձանքին, կապի, հետախուզության և անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրներին։
Զորամիավորման ստեղծագործական խմբերը և դպրոցները ներկայացրել են երաժշտական համերգային ծրագիր։
Ակցիային մասնակցել է մոտ 500 մարդ։