Հունիսի 18-ի գիշերը FEMEN շարժման ակտիվիստուհիները բողոքի ակցիա են կազմակերպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, ով պաշտոնական այցով ժամանել է Կիև: Այս մասին տեղեկացնում է շարժման պաշտոնական կայքը:
Ակտիվիստուհիները ժամանել են Լիպսկայա փողոց, որտեղ հանգրվանել էր նախագահ Լուկաշենկոն' հույս ունենալով արթնացնել նրան՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար: Ակտիվիստուհիները ձեռքներին վառված ջահեր են ունեցել, իսկ մերկ մարմինների վրա նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ են գրված եղել: Մերկ FEMEN-ուհիները ձերբակալվել են' չհասնելով Լուկաշենկոյի իջևանած վայրին: