Փարիզում Femen շարժման երկու ակտիվիստուհիներ փորձել են վիժեցնել մուսուլմանների համաժողովը, որպեսզի այդ կերպ դատապարտեն «կնատյացությունը», որը, նրանց կարծիքով, գոյություն ունի մուսուլմանների շրջանում:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Russia Today հեռուստաալիքին, շարժման մասնակիցները կիսամերկ վիճակում հայտնվել են բեմում եւ սկսել են բացականչել՝ «Ոչ ոք չի կարող շահագործել ինձ», «Ոչ ոք չի կարող ինձ իր սեփականությունը դարձնել», «Ես ինքս եմ իմ մարգարեն»:

 

Անվտանգության ծառայության աշխատակիցները եւ համաժողովի բազմաթիվ մասնակիցներ արագորեն մոտեցել են բողոքավորներին եւ ֆեմինիստուհիներին դուրս մղել կուլիսներ, սակայն այնտեղից Էլ կանայք շարունակում Էին վանկարկել իրենց կարգախոսները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: