Բաքվում Ադրբեջանի նախագահի նստավայրի առջեւ քաղաքացիների բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները պահանջում են միջոցներ ձեռնարկել «Հայան» բնակարանային շինարարական ընկերության խաբեբաների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է, որ ակցիայի էությունը կայանում է նրանում, որ արդեն 9 տարի մարդիկ չեն կարողանում բնակվել իրենց բնակարաններում, որոնք նրանք գնել են «Հայան» ընկերությունից, քանի որ շենքը դեռեւս կառուցված չէ: Բնարականների մի մասն այդ շենքում ընդհանրապես վաճառվել է միանգամից մի քանի տերերի:
Նախագահականի ներկայացուցիչը փորձել է հանգստացնել ակցիայի մասնակիցներին' ասելով, որ նրանց բողոքը ներկայացվել է դատախազություն, որը մեկ ամսվա ընթացքում կպատասխանի: Սակայն ակցիայի մասնակից դժգոհ քաղաքացիները հայտնել են, որ իշխանությունները մշտապես իրենց նման պատասխաններ են տվել, եւ իրենք այլեւս նրանց չեն հավատում: