Բաքվի Յասամալի շրջանում մի խումբ հավատացյալ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:
Բողոքի ակցիայի պատճառը եղել է Յասամալի շրջանում գտնվող Հաջի Ջավադ մզկիթի քանդման վերաբերյալ կառավարության որոշումը:
Մզկիթի քանդման աշխատանքները սկսվել են ուրբաթօրյա աղոթքից մեկ ժամ հետո, ինչն առաջացրել է հավատացյալների զայրույթը:
Ակտիվիստներից մեկը BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է, որ իրենք պայքարելու են այս գործընթացի դեմ, եթե անհրաժեշտ լինի իրենց «արյունը թափելու» գնով:
«Մեզ խոստացել էին, որ նոր մզկիթ են կառուցելու այստեղ, բայց ասել էին, որ Հաջի Ջավադը չի քանդվելու: Հիմա իշխանություններն իրենց խոստումը չեն կատարում»,- Meydan TV-ի հետ զրույցում նշել է ցուցարարներից մյուսը:
Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անտեսելով ժողովրդի դիմադրությունը, հրամայել է դադարեցնել մզկիթի քանդման աշխատանքները:
Հաջը Ջավադ մզկիթը կառուցվել է 1912 թվականին Հաջը Ջավադի կողմից:
Հաջը Ջավադ մզկիթում նամազի արարողությանը կարող է մասնակցել միաժամանակ 300 մարդ: