Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել, այս մասին հայտնում է haqqin.az-ը։

 

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջել դեսպանատան պատասխանատու անձանց հետ, որպեսզի նրանք աջակցեն իրենց խնդիրների լուծմանը։

 

«Ռուսաստանում այսօր ոտնահարվում են ադրբեջանցիների իրավունքները։ Ես մեկնել եմ իմ եղբոր մոտ Օրենբուրգ, հաշվառվել միգրացիոն ծառայությունում և ստացել գրանցում։ Իմ գրանցման ժամկետի լրացումից հետո ես ցանկանում էի մեկնել Ղազախստան և վերադառնալ Ռուսաստան՝ կրկին գրանցվելու համար։ Սակայն ինձ բաց չթողեցին երկրից, և ես ստիպված է վերադառնալ Ադրբեջան»,- բողոքել է ակցիայի մասնակիցներից մեկը։

 

Նրա խոսքով՝ իր դեպքը եզակի չէ։ Շատ ադրբեջանիցների Ռուսաստանում գրանցման ժամկետը երկարաձգելու հնարավորություն չեն տալիս և դուրս հանում նրանց երկրից։

 

«Այսօր մի քանի տասնյակ մարդ նման խնդիրներով հավաքվել են Բաքվում Ռուսաստանի դեսպանատան առաջ։ Սակայն մեզ ոչ ոք չլսեց։ Մենք որոշեցինք գնալ տուն և երկուշաբթի ավելի զանգվածային բողոքի ակցիա անցկացնել»,- ասել է մասնակիցը։