Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում' Ռուսաստանի դեսպանատան մոտ, քաղաքացիները փորձել են բողոքի ակցիա կազմակերպել իրենց հայրենակից Օրհան Զեյնալովի ձերբակալության կապակցությամբ, ում մեղադրում են սպանության մեջ: Բողոքի ցույցը, դեռ չսկսված, ցրվել է ոստիկանության կողմից. գրում է «Նովոստի Ազերբայջան»-ը:

 

Բաքվում ուրբաթ օրը Սփյուռքի միջազգային կենտրոնի անդամները հավաքվել են Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան մոտ' բողոքի ցույց կազմակերպելու նպատակով: Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում Մոսկվայում Զեյնալովի ձերբակալության ժամանակ իրավապահ մարմինների կողմից թույլ տված կոպիտ խախտումների նկատմամբ: