Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանները ցրել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության դեմ կազմակերպված բողոքի ցույցը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Նավալնիի պաշտպանությամբ հանդես եկող ակտիվիստներին շրջապատել են ոստիկանները և սկսել են ցրել ցույցը' ձերբակալելով ձեռքի տակ հայտնվող առաջին պատահած ցուցարարներին:

Ցույցը հաջողվել է ցրել: Ակտիվիստների մի որոշ հատված շարունակում էր կուտակված մնալ Պետդումայի շենքի մոտ, ովքեր իրենց ձեռքին բռնած են պահում «Долой царя!» լոզունգով պաստառները:

Բողոքի ցույցը փաստացիորեն ցրվել է: Թե որքան մարդ է ձերբակալվել, հստակ դժվար է ասել: Ամենատարբեր գործակալությունների տվյալներով' դրանց թիվը հասնում է 100-ի: