Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հուլիսի 15-ին ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներին ցրելու համար. տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Հուլիսի 15-ի երեկոյան Կահիրեի փոխոցներում հավաքվել էին հազարավոր իսլամիստներ, ովքեր փակել էին տրանսպորտային մայրուղիները և փորձել էին մոտենալ նախագահական նստավայրին և Հանրապետական գվարդիայի զորանոցներին: Ցուցարարները բախումների մեջ էին մտել ոստիկանների հետ, որի արդյունքում վիրավորվել էր 22 մարդ:

Ավելի փոքր մասշտաբի ակցիաներ էին ընթացել նաև Եգիպտոսի այլ քաղաքներում: