Ինչպես հայտնում է itar-tass-ը, Կահիրեում Մուհամմադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» առաջնորդների դեմ հարուցված դատական գործընթացը վերսկսվում է:

 

«Ալ-Իտիհադիա» նախագահական պալատի մոտ ցուցարարների սպանության գործով լսումներն սկսվել էին 2013-ի նոյեմբերի 4-ին: Այն վերաբերում էր 2012-ի դեկտեմբերի 5-ի դեպքերին, երբ հակաիսլամիստական ուժերը երկրի ղեկավարի նստավայրի դիմաց բողոքի զանգվածային ցույցեր էին անցկացնում և պահանջում չեղյալ հայտարարել Սահմանադրության վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեն:

 

Ըստ պաշտոնական տվյալների' այդ ժամանակ միջադեպի արդյունքում զոհվեց 10, վիրավորվեց ավելի քան 700 մարդ:

 

Կահիրեում նոր դատական գործընթաց է սկսվել Մուրսիի ու «Մուսուլման եղբայրների» առաջնորդների դեմ, որը կապված է 2013-ի հունիսի 30-ին իսլամիստների շտաբի մոտ ցուցարարներին սպանության հրահրելու մեջ:

 

Մուրսիի դեմ երրորդ դատական գործընթացն է պատրաստվում. այս անգամ նրան առաջադրվել է պետական դավաճանության և պետական գաղտնիքների բացահայտման մեղադրանքներ:

 

Մուրսին բանտում հայտարարել է, որ մտադիր է դատական լսումներին ներկայացնել բազմաթիվ մանրամասներ, որոնք տեղի են ունեցել 2011-ի հունվարին, երբ զանգվածային հակակառավարական ցույցերն իրականացրեցին Մուբարաքի պաշտոնաթողությունը: