Կահիրեի Թահրիր հրապարակում բողոքի ակցիան ցրել են Եգիպտոսի անվտանգության ուժերի կողմից կիրառվող տանկերի, արցունքաբեր գազի և ջրցան սարքերի միջոցով: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը' հղում անելով Եգիպտոսի «Ալ Ահրամ» լրատվական գործակալությանը:
Ոստիկանությունը ձերբակալել է 85 ցուցարարի: Նրանց թվում կան վիրավորներ և մեկ զոհ: Ըստ նախնական տեղեկությունների, նա հրազենի հարված է ստացել:
Նոյեմբերի 29-ի երեկոյան ավելի քան երեք հազար մարդ հավաքվել է Կահիրեի կենտրոնական հրապարակում' երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արդարացման դատավճռի դեմ բողոքելու նպատակով: