Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը կրում են բացառապես տնտեսական բնույթ, բայց դրանք փորձում են քաղաքականացնել: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Չափազանց շատ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը' ազգային օրակարգը ձևավորելու հարցում, այդ թվում' այսպես կոչված' խաղաղ ցույցերի պրիզմայով, որոնք ավելի ու ավելի են դառնում վարքագծի նորմ: Դուք գիտեք' ինչպես էին սկսվում գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայում' Մայդանը, ներկայիս իրադարձությունները Հայաստանում… Կա նաև գայթակղություն դրանք օգտագործել հակակառավարական տրամադրությունները սրելու համար, սակայն այդ իրադարձությունների արմատները խիստ տնտեսական են, բայց ոմանց, ըստ երևույթին, օգտակար է թվում ավելի հեռուն գնալ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով»,- հայտարարել է Լավրովը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը: