Այսօր Բաքվի Բինա ավանի հարյուրավոր բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել, որի պատճառն օրերս տեղացած հորդառատ անձրեւից հետո դեպի ավան տանող ճանապարհի անանցանելի դառնալն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

 

Մասնակիցների խոսքով' ակցիան, որը սկսվել էր առավոտյան ժամերին, ընթանալիս է եղել նորմալ, քանի դրան չէր միջամտել ոստիկանությունը: Ոստիկաններից մեկը մահակով հարվածել է տարեց կնոջը, որից հետո ամեն ինչ խառնվել է:

 

«Ոստիկանությունը դաժանորեն պատժել է ակցիայի մասնակիցներին. կան ձերբակալվածներ եւ տուժածներ», -հայտնել է ռադիոկայանը: