Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ շրջանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, կան վիրավորներ. գրում է ИТАР-ТАСС-ը: Իրավապահ մարմինները ստիպված են եղել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել Ղեզի այգում հավաքվածներին ցրելու համար:
Արդեն մի քանի օր շարունակվող ցույցը, որին մասնակցում են պատգամավորներ և մտավորական գործիչներ, նպատակ ունի թույլ չտալ այգու ծառահատումը, որը Թաքսիմ շրջանում կառուցված շենքերի մեջ եզակի օազիս է:
Առաջին բախումները տեղի են ունեցել Երևանի ժամանակով առավոտյան 06.00-ի սահմաններում: Ոստիկանները դուրս է վռնդել այգում հավաքվածներին, որոնք, փախչելով ջրցան մեքենաներից և արցունքաբեր գազից, վնասվածքներ են ստացել:
Հաջորդ միջադեպը գրանցվել է զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ Իսթիքլալ հետիոտնային փողոցում: Ձերբակալվածների մասին տեղեկություններ չեն ստացվել: