Թուրքիայում գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում նոր գործողություններ են իրականացվել Ստամբուլի համալսարանի աշխատակիցների դեմ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հետաքննության շրջանակում դատախազությունը Ստամբուլի համալսարանի 87 աշխատակցի ձեր բակալման որոշում է ընդունել:
Համալսարանի աշխատակիցներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով գործողություններ են իրականացվում 12 նահանգում, գլխավորապես Ստամբուլում: 100 հասցեներում իրականացված գործողության հետևանքով ձերբակալվել է համալսարանի 51 աշխատակից, այդ թվում և պրոֆեսորներ, դոցենտներ, դասախոսներ:
Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: