Թուրքիայի իշխանությունները շարունակում են ձերբակալությունների և հետապնդումների միջոցով ճնշել իշխանություններն ու պաշտոնյաների մերձավորներին քննադատող լրագրողներին:
Այս մասին հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr-ն:
Թուրքիայի նախկին վարչապետ և ներկայիս մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային նյութ հրապարակելու համար ձերբակալվել է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի նախկին թղթակից Փելին Ունքերը:
Փելին Ունքերի նյութը տեղեկություն էր պարունակում Բինալի Յըլդըրըմի և նրա որդիների՝ օֆշորային սկանդալում ներգրավված լինելու վերաբերյալ:
Ստամբուլի դատարանը Ունքերին «պետական ծառայողին վիրավորելու» հատկանիշներով դատապարտել է 1 տարի 1 ամսվա ազատազրկման և տուգանել 1500 դոլարի չափով:
Թերթի նախկին թղթակիցը չի ընդունում իր մեղքը և պատրաստվում է բողոքարկել դատարանի անարդար վճիռը: