Գերմանական Welt պարբերականի լրագրողը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, լրագրողը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ:
Welt պարբերականի կայքում հրապարակված տեղեկության համաձայն' լրագրող Դենիզ Յուսելը, որը Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացի է, ավելի վաղ որոնման մեջ է հայտարարվել' կապված Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելու հետ: Փետրվարի 14-ին նա հարցաքննվել է Ստամբուլի ոստիկանությունում: Իրավապահ մարմիններն անգամ խուզարկել են լրագրողի տունը:
Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Գերմանիայի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ գործը կքննվի «օրենքի գերակայության պայմաններում», «կհարգվի Թուրքիայի սահմանադրությամբ երաշխավորված մամուլի ազատությունը»:
Welt- պարբերականի գլխավոր խմբագիրն էլ համոզմունք է հայտնել, որ դատական արդար գործընթացը կապացուցի իր լրագրողի անմեղությունը: