Անթալիայում, անտառը չմտածված հրկիզելու կասկածանքով, Ռուսաստանի 7 քաղաքացի է բերման ենթարկվել, ապա ձերբակալվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։
«Տեղական օրենսդրության համաձայն՝ իրավապահ մարմինները, թարգմանչի ներգրավմամբ, արձանագրություն են կազմել գործով կասկածյալների և վկաների ցուցմունքների վերաբերյալ»,- հայտնել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը։ Նրա խոսքով՝ նույն օրը գլխավոր հյուպատոսության աշխատակիցն այցելել է ժանդարմերիա՝ միջադեպի պատճառները պարզելու համար: Նա հանդիպել է կալանավորների հետ, բացատրել նրանց առաջադրված մեղադրանքի էությունը և առաջիկա դատավարության իրավական կողմերը։
Անցյալ տարվա ամռանը Թուրքիայի հարավում խոշոր անտառային հրդեհներ էին տեղի ունեցել, որոնցից տուժել էր 30 նահանգ: Մոտ տասը մարդ էր զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին։ Կլիմայական գործոնների հետ մեկտեղ՝ Թուրքիայում դիտարկում են դիտավորյալ հրկիզման վարկածը, և հետախուզությունը ներգրավվել է գործի քննության մեջ։