Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանցի երկու գործակալների: հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը՝ հղում անելով թուրքական հետախուզական ծառայության աղբյուրներին:
Թուրքական հատուկ ծառայությունները հրապարակել են նաև ձերբակալվածների անունները՝ Յուրի Անիսիմով և Ալեքսանդր Սմիրնով։
Պարբերականի պնդմամբ՝ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները կապ ունեն Ստամբուլում 2015 թվականի նոյեմբերի 1-ին չեչեն դաշտային հրամանատար Վահիթ Էդելգիրովի սպանության հետ։
Ձերբակալվածները հրաժարվել են ցուցմունք տալուց։
Նրանց մոտից առգրավվել են եվրոպական մի քաղաքի որոշ հյուրանոցների ու ռազմավարական օբյեկտների բազմաթիվ լուսանկարներ։ Քաղաքի անունը չի նշվում։