Ինդոնեզիայի  նահանգ Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ. նա  փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել: 

Ռուս զբոսաշրջիկ Անդրեյ Ժեստկովը ձերբակալվել է Դենպասարա օդանավակայանում, երբ փորձել է հատել անվտանգության գոտին Ռուսաստան գնալու նպատակով:

Անվտանգության ծառայողները կասկածելի անձին կանգնեցրել են և բացել ուղեբեռը, որտեղ գտել են երկու տարեկան օրանգուտանին, որը քնած էր եղել զամբյուղի մեջ: