Թուրքիայի հետ սահմանային հսկիչ-անցակետում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել ճամպրուկով ապօրինաբար 27-ամյա կնոջ տեղափոխելու փորձի համար: Այս մասին հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»:

46-ամյա տղամարդը տեղաշարժվում էր հսկայական ճամպրուկով: Սահմանային զննություն անցնելիս Թուրքիայի ոստիկանությունը ճամպրուկի մեջ հայտնաբերել է 27-ամյա ռուս կնոջ: Հաղորդվում է, որ այս տարվա մայիսին Անթալիայում ավտովթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին այդ ժամանակ հենց ճամպրուկում եղած կինն է եղել: Նրան արգելված էր Թուրքիայի տարածքը լքել մինչև հետաքննության ավարտը:

Նյութի աղբյուրը՝ blognews.am